էլեկտրաշոկով հարվածներ է հասցրել համագյուղացուն ու հափշտակել 10 000 դոլար

Բաժանորդագրվել

Գուգարքում ոստիկանները ավազակության դեպք են բացահայտել։

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ Լոռու մարզի Դարպաս գյուղի 46-ամյա բնակիչը ուժի գործադրմամբ թալանել է 35-ամյա համագյուղացուն։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։

Նշվում է, որ տղամարդը, որպես արհեստավոր գնացել է 35–ամյա տղամարդու տուն, էլեկտրաշոկով հարվածներ է հասցրել նրան, ապա պարանով կապել ձեռքերը՝ պահանջելով, որ նա իր հաշվեհամարին եղած գումարը փոխանցի իրեն:

«Բռնության ենթարկված 35-ամյա երիտասարդը 10 000 դոլար փոխանցել է 46-ամյա համագյուղացու հաշվեհամարին»,–հայտնում է ոստիկանությունը:

Այնուհետև 35-ամյա բնակչը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն։

46-ամյա տղամարդը ձերբակալվել, տեղափոխվել է ոստիկանության Գուգարքի բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Լոռու մարզի քննչական վարչություն։

Leave a Comment