
«Ռեալի» ղեկավարությունը հարձակվող Վինիսիուս Ժունիորի ներկայացուցչին է փոխանցել ակումբի վերջնական դիրքորոշումը նոր պայմանագրի վերաբերյալ՝ ներկայացնելով վերջնագիր։ Այս մասին հայտնում է Madrid Zone-ը։
Ըստ աղբյուրի՝ «Արքայական ակումբը» հայտարարել է, որ այլևս մտադիր չէ բարելավել նոր համաձայնագրի պայմանները։ Ֆուտբոլիստին երկու տարբերակ է առաջարկվել․ կա՛մ ստորագրել պայմանագիրը նախկինում առաջարկված պայմաններով, կա՛մ նրան վաճառքի կհանեն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։
Ավելի վաղ՝ նոյեմբերին, հաղորդվում էր, որ 25-ամյա բրազիլացին չի կարողանում համաձայնության գալ մադրիդցիների հետ։ Այդ ֆոնին նրա նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել «Մանչեսթեր Սիթին», «Չելսին» և Սաուդյան Արաբիան ներկայացնող մի քանի ակումբներ։
Վինիսիուսը «Ռեալի» կազմում հանդես է գալիս 2018 թվականից։ Ընթացիկ՝ 2025/26 մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում մասնակցել է 22 հանդիպման՝ դառնալով 5 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։