Էլեկտրաշոկով ստիպել է, որ համագյուղացին 10 հազար դոլար փոխանցի իր հաշվեհամարին

12 Դեկտեմբերի, 2025

Սարսափելի դեպք է ունեցել Լոռու մարզի Դարպաս գյուղում։ Դեկտեմբերի 11-ին Համայնքային ոստիկանության Գուգարքի բաժնում ավազակության վերաբերյալ օպերատիվ տեղեկություն էր ստացվել:

ՆԳ նախարարությունից հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Դարպաս գյուղի 46-ամյա բնակիչը որպես արհեստավոր գնալով 35-ամյա համագյուղացու տուն՝ էլեկտրաշոկով հարվածներ է հասցրել նրան, ապա պարանով կապել ձեռքերը՝ պահանջելով, որ նա հաշվեհամարին եղած գումարը փոխանցի իր հաշվին: Բռնության ենթարկված 35-ամյա երիտասարդը 10 000 դոլար փոխանցել է 46-ամյա համագյուղացու հաշվեհամարին:

Դարպաս գյուղի 35-ամյա բնակչից հաղորդում է ընդունվել: 46-ամյա տղամարդը ձերբակալվել, տեղափոխվել է Գուգարքի բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Լոռու մարզի քննչական վարչություն։

Leave a Comment