Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ըստ Պատերազմի ուսումնասիրության ինստիտուտի (ISW), փաստացի մերժել է Ուկրաինայի համար ԱՄՆ 28 կետանոց խաղաղության ծրագրի յոթ հիմնական դրույթները։
Այդ դրույթները ներառում են առաջնագծի սառեցում, Զապորոժյեի ատոմակայանի նկատմամբ ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողություն, Ուկրաինայի անվտանգության երաշխիքներ և նրա ինքնիշխանության վերահաստատում։
ISW-ի տվյալներով՝ Մոսկվան փոխարենը առաջարկում է վերադառնալ 2021 թվականի դեկտեմբերի վերջնագրերին, որով կոչ էին անում սահմանափակել ՆԱՏՕ-ի ընդլայնումը և ռազմական ներկայությունը։
Վերլուծաբանները նշում են, որ Կրեմլի դիրքորոշումը 2025 թվականին բանակցությունների վերաբերյալ չի փոխվել, չնայած Լավրովի առաջընթացի և ԱՄՆ-ի հետ տարաձայնությունների լուծման մասին հայտարարություններին։