Մի քանի հակափաստարկ՝ հիմնվելով Արժույթի միջազգային հիմնադրամի ու Համաշխարհային բանկի պաշտոնական զեկույցների վրա. Լիլիթ Ղարաջյան

«Տաշիր կապիտալ»-ի փոխտնօրեն Լիլիթ Ղարաջյանի ֆեյսբուքյան գրառումը

Երեկ ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Մանավազյանը հակադարձել էր Նարեկ Կարապետյանին ու գրել էր, թե, պետական պարտքը անհատի պարտք չէ և պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը միջազգային ընդունված ցուցանիշ է։

Մի քանի հակափաստարկ, հիմնվելով միջազգային աղբյուրներին, ավելի կոնկրետ՝ IMF-ի (Արժույթի միջազգային հիմնադրամ) ու Համաշխարհային բանկի պաշտոնական զեկույցներին։

1.Հայաստանի դեպքում նրանք նշում են, որ պարտքը այսօր կառավարելի է, ԲԱՅՑ շատ զգայուն է, եթե տնտեսական աճը դանդաղի կամ դրամը արժեզրկվի։

Այսինքն՝ «50%-ից քիչ է» ասելը դեռ չի նշանակում, որ վաղը խնդիր չի լինելու։ Իսկ ըստ այդ զեկույցների ՀՀ-ի արտաքին պարտքն աճում է ավելի արագ, քան ՀՆԱ-ն, եւ ըստ կանխատեսումների 2027-ին այն կհասնի արդեն ~55,4%-ի

Իսկ ըստ Համաշխարհային բանկի, ՀՀ-ի համար այդ հարաբերակցության կարմիր գիծը 60% է:

2.«Զարգացած երկրներն ավելի մեծ պարտք ունեն» համեմատությունը նույնպես սխալ է․ նրանք պարտք են վերցնում իրենց արժույթով, ունեն պահուստներ, հետեւապես դրա հաշվին ունեն շատ ավելի մեծ պաշտպանություն։

Այդ պատճառով IMF-ի մոտեցմամբ զարգացող երկրներում նույնիսկ 50% պարտքը կարող է ռիսկային լինել։

3.Ճանապարհներն ու դպրոցները կարևոր են, բայց IMF-ն ու WB-ն իրենց բոլոր զեկույցներում շեշտում են՝ պարտքը արդարացված է միայն այն դեպքում, եթե այն ստեղծում է այնպիսի աճ, որը թույլ կտա վաղը այդ պարտքը վճարել առանց նոր պարտք վերցնելու։

Պարզ է, չէ՞, որ դպրոցն ու ճանապարհը չեն կարող առաջացնել համապատասխան տնտեսական աճ այն ժամկետում, որ սպասարկեն տվյալ վարկը:

Ու սա ոչ թե Նարեկ Կարապետյանն է ասում, այլ IMF-ն ու Համաշխարհային բանկը իրենց պաշտոնական զեկույցներում։

Կարո՞ղ է, ըստ Արուսյակի, նրանք էլ են մանիպուլացնում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment