Գեղարքունիքի մարզպետը և ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի խորհրդականը քննարկել են առաջիկա ծրագրերը

Դեկտեմբերի 12-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը ընդունեց Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի քաղաքական և գործառնական խորհրդական Ավետիք Փաշայանին։

Հանդիպման ընթացքում Ավետիք Փաշայանը ներկայացրեց Գեղարքունիքում ԿԽՄԿ կողմից 2025 թվականին իրականացված առողջապահական և միկրոտնտեսական աջակցությունների ծրագրերի ընթացքն ու արդյունքները, ինչպես նաև 2026 թվականին սահմանամերձ ու թիրախային համայնքներում նախատեսվող աշխատանքները։

2025 թվականի հիմնական ծրագրերը հաջողությամբ ավարտվել են, իսկ 2026-ին դրանք շարունակվելու և ընդլայնվելու են։

Քննարկվեցին նաև առաջիկա տարվա ծրագրերի ուղղությունները, համագործակցության հնարավորությունները և մի շարք այլ հարցեր։

Մարզպետ Կարեն Սարգսյանը շնորհակալություն հայտնեց ԿԽՄԿ իրականացրած աշխատանքների համար և վստահեցրեց, որ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմը 2026 թվականին ևս պատրաստ է աջակցել ծրագրերի արդյունավետ իրականացմանը։

Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment