Երևանում ապօրինի զենք կրելու կասկածանքով 26-ամյա երիտասարդ է ձերբակալվել

12 Դեկտեմբերի, 2025

ՊԾ Երևան քաղաքի ծառայողները դեկտեմբերի 11-ի գիշերը՝ ժամը 1․15-ին, Սիլիկյան թաղամասի 4-րդ փողոցում հայտնաբերել, ապօրինի զենք կրելու և պահելու կասկածանքով ձերբակալել և Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժին են տեղափոխել 26-ամյա մի երիտասարդի:

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են ատրճանակ և փամփուշտներ։

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:

Leave a Comment