Մենք չենք տեսել ամերիկյան նախագծերի որևէ վերանայված տարբերակ․ Ուշակով

Մենք չենք տեսել ամերիկյան նախագծերի որևէ վերա...

Մենք չենք տեսել ամերիկյան նախագծերի որևէ վերանայված տարբերակ։ Երբ տեսնենք, դրանցից շատերը կարող են մեզ դուր չգալ, հայտարարել է Ռուսաստանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով օգնական Յուրի Ուշակովը լրագրողներին։

«Մեզ պետք է ցույց տան, թե ինչի շուրջ են ամերիկացիները համաձայնության գալիս եվրոպացիների և ուկրաինացիների հետ», – ընդգծել է Ուշակովը։

Ավելի վաղ Սպիտակ տունը հայտարարել էր, որ Թրամփը չափազանց հիասթափված է թե՛ Ռուսաստանից, թե՛ Ուկրաինայից։ Նա հոգնել է հանդիպումներից՝ միայն հանդիպումների համար, նա գործողություններ է ուզում:

Leave a Comment