Կառավարությունը չի ընդունել առաջարկը՝ 63-65 տարեկաններին ներառել բժշկական ապահովագրություն ստացողների ցանկում. Ավանեսյան

«ԱԺ «Հայաստան»  խմբակցությունն առաջարկութուն էր ներկայացրել 63-65 տարեկաններին ներառել առողջության ապահովագրություն ստացողների ցուցակում, ինչպես նաև միակողմանի ծնողազուրկ երեխաներին մինչև 23 տարեկանը և երկկողմանիներին՝ մինչև 26 տարեկանը»,- ԱԺ առողջապահության մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ներկայացնելով  Առողջության համընդհանուր ապահովագրության մասին օրենքի նախագծի և կից փաթեթի վերաբերյալ ստացած առաջարկները։

Նախարարը հայտարարեց, որ առաջարկը չի ընդունվել, քանի որ արդեն 2026 թվականի համար առողջապահության ապահովագրության բյուջեն հաստատված է և առաջարկը կդիտարկեն 2027 թվականին։

Անդրադառնալով զոհված զինծառայողների ընտանիքների վերաբերյալ հարցին՝ նախարարն ասաց, որ նրանց դիտարկում են որպես առանձին սոցիալական խումբ, ոչ թե մյուս սոցխմբերի հետ հաշվարկված, բայց նրանց երեխաները՝ մինչև 18 տարեկանի կարգավիճակով կմտնեն, ծնողները 65+ կարգավիճակով, իսկ այդ տարիքային միջակայքում գտնվողներն էլ կընդգրկվեն առողջապահական համակարգի մեջ։

Ավանեսյանը տեղեկացրեց, որ փոփոխվել է առողջապահական ապահովագրման համակարգի ներդրման ժամկետը, այն հունվարի 1-ի փոխարեն ուժի մեջ կմտնի ստորագրման պահից, բայց կփակի նաև նոյեմբեր և դեկտեմբեր ամիսները։

Leave a Comment