50%-ից բարձր վարկանիշ ունեն Ծառուկյանը, Սամվել Կարապետյանն ու ԱԳ նախարարը, իսկ ՀՀ նախագահին 27,1%-ը չի ճանաչում. GALLUP International-ի  հարցումներ

GALLUP International Association-ի  հարցումներով՝  ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մասին  38,9%-ը նշել է, որ լիովին հավանություն է տալիս նրա գործունեությանը, 29,1%- ը նշել է, որ ավելի շուտ հավանություն է տալիս:

GALLUP International Association-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանն ասուլիսում նշեց, որ բարձր ցուցանիշ է գրանցվել նաեւ գործարար եւ բարերար Սամվել Կարապետյանի պարագայում. ընդհանուր առմամբ մոտ 54 %-ը դրական է գնահատել նրա գործունեությունը, այսինքն՝ 31,6%-ը լիովին հավանություն է տվել, իսկ 22,3%-ը նշել է, որ ավելի շուտ հավանություն է տալիս:

«50 %-ից բարձր դրական տիրույթում է գնահատվել ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը. 27,2%-ը լիովին հավանություն է տալիս նրա գործունեությանը, 23,3%-ը ավելի շուտ հավանություն է տալիս: Մյուս գործիչներն ավելի նվազ դրական պատասխաններ են ստացել, բայց այստեղ ուզում եմ ուշադրությոն դարձնել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի գնահատականներին: Ընդ որում ոչ թե դրական կամ բացասական գնահատականներին, այլ նրան, որ  հարցվածների 27,1%-ը՝ գրեթե մեկ երրորդը, նշել է, որ չի ճանաչում  նրան: Սա եւս ցուցիչ է Վահագն Խաչատուրյանի աշխատանքի եւ նրա դերակատարման մասին»,- Արամ Նավասարդյանը

Տեսանյութն՝ ամբողջությամբ.

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment