Հաջորդ կայարանը՝ «Աջափնյակ». շինարարությունը 2024թ.-ին չմեկնարկեց. civilnet

Civilnet. «Աջափնյակի» նոր կայարանի նախագծման մրցույթը հայտարարվել էր դեռ 2020-ի հոկտեմբերին և մեկ տարի անց՝ 2021-ի հոկտեմբերին, նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման համար 1,8 մլրդ դրամի պայմանագիր էր կնքել ռուսական «Մետրոգիպրոտրանս» ՍՊԸ-ի հետ։

Երևանի քաղաքապետարանի՝ դեկտեմբերի 10-ին #CivilNetCheck-ին տրամադրած պատասխանից պարզ է դառնում, որ «Աջափնյակ» կայարանի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերը դեռ պետական փորձաքննության փուլում են, և շինարարությունը 2026-ից շուտ չի մեկնարկի։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment