Նրա խաղում մի փոքր ավելի շատ կախարդանք կա․ Թոմաս Մյուլերն ընտրություն է կատարել Մեսսիի ու Ռոնալդուի միջև

Լեգենդար ֆուտբոլիստ Թոմաս Մյուլերն ընտրություն է կատարել Լիոնել Մեսսիի ու Կրիշտիանու Ռոնալդուի միջև։

«Հին ու բարի հարցը… Երկուսն էլ շարունակում են լավ վիճակագրությունը, բայց ինձ համար Մեսսին ավելի տպավորիչ է։ Նրա խաղում մի փոքր ավելի շատ կախարդանք կա։

Ռոնալդուն ունի աշխատանքային արտակարգ էթիկա, բայց Մեսսիի խաղին հետևելը ինչ-որ անհավանական երևույթ է»,- ասել է կանադական «Վանկուվերի» ֆուտբոլիստը։

Leave a Comment