Միջին չափի քաղաքներում ուղևորափոխադրումների ծավալն աճել է․ գրում է Euronews-ը։
Օդանավակայանների միջազգային խորհրդի (ACI) տվյալներով՝ առաջին կիսամյակում ԵՄ-ում, Իսլանդիայում, Լիխտենշտեյնում, Նորվեգիայում, Շվեյցարիայում և Մեծ Բրիտանիայում ուղևորափոխադրումների ծավալն աճել է 4.3%-ով։
Կենտրոնական Եվրոպան համարվում է ամենաարագ զարգացող տարածաշրջանը, ինչը պայմանավորված է Սլովակիայում (19%), Լեհաստանում (15%) և Հունգարիայում (14%) ուղևորափոխադրումների ծավալի զգալի աճով՝ 2024 թվականի առաջին կիսամյակի համեմատ։
ԵՄ-ից դուրս աճն ավելի ցայտուն է՝ +49% Մոլդովայում, +31% Բոսնիա-Հերցեգովինայում, +27% Իսրայելում և +17% Կոսովոյում։
Eurocontrol-ը հայտնում է թռիչքների աճի մասին 2025 թվականի առաջին ինը ամիսներին՝ 2024 թվականի համեմատ՝ +3.3% աճ ամբողջ եվրոպական մայրցամաքում, ներառյալ` Իսլանդիան, Թուրքիան, Վրաստանը և Հայաստանը։
Սակայն, կազմակերպության տվյալներով, ընդհանուր ճշտապահության ցուցանիշը մնում է ԵՄ նպատակային 0.9 րոպե ուշացումից ցածր՝ կազմելով 1.88 րոպե։