Բաքվի դեսպանին հակադարձենք՝ դադարեցրե՛ք հայոց մշակույթի դեմ վանդալիզմը

Ադրբեջանի դեսպան Աղաեւը դեկտեմբերի 9-ին Գերմանիայի արտաքին հարաբերությունների խորհրդի նիստում Փաշինյանին հայերեն ողջունելով (մանրամասները՝ այս համարում- Ան. Հ.), հաջորդ օրը X-ում գրում է՝ «Որպես խաղաղության եւ բարի կամքի դրսեւորում, ողջունեցի ՀՀ վարչապետին հայերենով: Կոչ եմ անում նաեւ հայ դեսպաններին ադրբեջաներեն մի քանի բառ սովորել եւ օգտագործել, երբ հանդիպում են ադրբեջանցիների: Երկարատեւ խաղաղությունն ու հաշտեցումը կառուցվում են ոչ միայն քաղաքական համաձայնությունների, այլեւ միմյանց լեզվի եւ մշակույթի հանդեպ փոխադարձ հարգանքի վրա: Վերականգնելով  տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունն ու պատմական արդարությունը, Ադրբեջանը շարունակում է աշխարհին ցույց տալ, որ խաղաղասեր է, առաջնորդվում է բարոյական բարձր արժեքներով»: Սուտ՝ ստի վրա:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

 Լուսանկարում Ադրբեջանի դեսպան Աղաեւը ողջունում է ՀՀ վարչապետին Բեռլինում

Leave a Comment