Զախարովան խոսել է Ուկրաինայի հարցով ընթացող բանակցային գործընթացի մասին

Ուկրաինայում կարգավորման վերաբերյալ շփումները շարունակվում են, և Ռուսաստանն անում է ամեն ինչ՝ խաղաղ լուծման հասնելու համար։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։

«Ինչ վերաբերում է բանակցային գործընթացին, այն շարունակվում է, և շփումները շարունակվում են։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը բազմիցս խոսել է այս մասին», – ասել է Զախարովան։

«Մեր առաջնահերթությունը խաղաղության ձգտումն է։ Մենք անում ենք ամեն ինչ՝ դրան հասնելու համար, և դա արել ենք սկզբից ի վեր», – ասել է դիվանագետը։

Զախարովան նշել է, որ դիվանագիտությունը «պետք է տեղի ունենա փակ դռների հետևում՝ արդյունավետ լինելու համար»։ «Եվ որպեսզի չխաթարվեն նոր ի հայտ եկող գործընթացները», – հավելել է նա։

Leave a Comment