ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները դեկտեմբերի 13-ին Փարիզում կհանդիպեն Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու ուկրաինական ճգնաժամի լուծման խաղաղության ծրագիրը։ Այս մասին հաղորդում է Axios-ը՝ հղում անելով իր սեփական աղբյուրներին։
ԵՄ 3 երկրները և Ուկրաինան կներկայացնեն իրենց ազգային անվտանգության խորհրդականները, մինչդեռ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի մասնակցության հեռանկարը հանդիպմանը դեռևս անհայտ է։
Սպիտակ տան աղբյուրը նշել է, որ Վլադիմիր Զելենսկին և Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդները փորձում են համատեղ հեռախոսազրույց կազմակերպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, սակայն դեռևս ժամկետ չի նշանակվել։
Ուկրաինացի պաշտոնյան Axios-ին ասել է, որ չորեքշաբթի օրը ամերիկյան կողմին ներկայացված ԱՄՆ խաղաղության ծրագրի վերաբերյալ Կիևի պատասխանը պարունակում է գաղափարներ, թե ինչպես լուծել ամենաբարդ հարցերը՝ տարածքային վեճերը և Զապորոժյեի ատոմակայանի նկատմամբ վերահսկողությունը։