Կարծում եմ՝ նա պետք է լռի․ Մարսելոն խորհուրդ է տվել Ռեալի աստղին — Armsport.am

Մադրիդի «Ռեալի» բրազիլացի նախկին պաշտպան Մարսելոն խորհուրդ է տվել «սերուցքայինների» կազմում հանդես եկող իր հայրենակից Վինիսիուս Ժունիորին։

Մարսելոն կարծում է, որ Վինին չափազանց շատ ժամանակ է ծախսում խոսելու վրա, ինչը խնդիրներ է ստեղծում նրա կարիերայում։

«Վինիսիուսի հետ կապված իրավիճակը բարդ է։ Նա անընդհատ խոսում է մարդկանց, մարզիչների հետ… Նա խնդիրներ է ստեղծում իր համար։ Կարծում եմ՝ նա պետք է լռի։ Պարզապես մարզվի, խաղա, գոլեր խփի և թող ուրիշները խոսեն իր մասին», — ասել է Մարսելոն Yahoo Sports-ին։

25-ամյա խաղացողը «արքայական» ակումբի կազմում անցկացրած վերջին 12 խաղերում չի կարողացել դառնալ գոլի հեղինակ։

Leave a Comment