Ռուս-ուկրաինական պատերազմի կարգավորումը` ակտիվ փուլում․ քննարկվում են երաշխիքները և նոր ընտրությունները

Վերջին շաբաթներին ռուս–ուկրաինական պատերազմը դադարեցնելու ջանքերը կտրուկ արագացել են։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ խաղաղությունը այժմ ավելի մոտ է, քան երբևէ, մինչդեռ Կիևը, եվրոպացի դաշնակիցների հետ համապարփակ խորհրդակցություններից հետո, Վաշինգտոնին է փոխանցել իր առաջարկները ամերիկյան խաղաղության վերջին նախագծի վերաբերյալ։ Միաժամանակ, Մոսկվան պնդում է, որ պատրաստ է շարունակելու բանակցությունները՝ ներկայացնելով անվտանգության երաշխիքների նոր փաթեթ, իսկ Վաշինգտոնը կրկին բարձրացնում է Ուկրաինայում նախագահական ընտրություններ անցկացնելու հարցը՝ դրանք կապելով երկրի ժողովրդավարացման հետ։

Leave a Comment