Ադրբեջանում դատում են Կարեն Ավանեսյանին

Ադրբեջանում ընթանում է Ստեփանակերտի բնակիչ Կարեն Ալբերտովիչ Ավանեսյանի դատավարությունը։

Ինչպես հաղորդում է APA-ն, նիստը տեղի է ունեցել Գյանջայի հատկապես ծանր հանցագործությունների գծով դատարանում՝ Իլքին Իբիշովի նախագահությամբ։

Հիշեցնենք, որ Ավանեսյանինմեղսագրվող արարքի հանգամանքները հայտնի են բացառապես Ադրբեջանի իշխանությունների տեղեկացմամբ։ Նա մեղադրվում է իբրև 2025 թվականի սեպտեմբերի 14-ին Ստեփանակերտում հրազենի և զինամթերքի օգտագործմամբ կատարված ահաբեկչության, որին հաջորդել է պայթյունը, ինչպես նաև ահաբեկչության հետ կապված երկուսից ավելի ոստիկանների սպանության դիտավորյալ փորձի և այլ միջադեպերի հետ։

Դատարանը որոշել է քրեական գործն ուղարկել դատաքննության։

Նիստը նշանակվել է դեկտեմբերի 15-ին։

Leave a Comment