ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր մարզպետերի մասնակցությամբ հերթական խորհրդակցությունն է անցկացրել` քննարկելու տարեվերջյան կատարողականները։
Նախ քննարկվել են 2025 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ համայնքների սեփական եկամուտների հավաքագրման, ՏԿԵՆ բյուջեի կազմում մարզպետերի աշխատակազմերի կողմից իրականացվող ծրագրերի կատարողականների ցուցանիշները։
Նախարարը հանձնարարել է գործադրել բոլոր ջանքերը և մինչև տարեվերջ ապահովել բարձր կատարողականներ։
Քննարկվել են աշխատանքային մի շարք այլ հարցեր։