Երևանի կենտրոնի որոշ փողոցներ կփակվեն գլխավոր տոնածառի լույսերը միացնելու արարողության կապակցությամբ

Երևանի կենտրոնում փողոցներ կփակվեն դեկտեմբերի 12–ին, 13–ին և 14–ին, հաղորդում է Երևանի քաղաքապետարանը

Երևանի կենտրոնի որոշ փողոցներ կփակվեն գլխավոր տոնածառի լույսերը միացնելու արարողության կապակցությամբ


ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Երևանի կենտրոնում փողոցներ կփակվեն դեկտեմբերի 12–ին, 13–ին և 14–ին, հաղորդում է Երևանի քաղաքապետարանը։


Երևան քաղաքի ամանորյա մշակութային միջոցառումները և տոնական ձևավորման գործընթացը կազմակերպելու նպատակով դեկտեմբերի 14-ին՝ ժամը 20:00-ին՝ գլխավոր տոնածառի լույսերը միացնելու արարողության նախատեսվող միջոցառումները կազմակերպելու և իրականացնելու համար, դեկտեմբերի 12-ին՝ ժամը 21:00-ից մինչև դեկտեմբերի 15-ը՝ ժամը 07:00-ը ժամանակավորապես կդադարեցվի Հանրապետության հրապարակի՝ Տիգրան Մեծի պողոտայի և Նալբանդյան փողոցի միջև ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը: 


Դեկտեմբերի 14-ին՝ ժամը 16:00-ից ամբողջությամբ կդադարեցվի երթևեկությունը Հանրապետության հրապարակում՝ մինչև համերգի ավարտը: 


Դեկտեմբերի 13-ին՝ ժամը 23:00-ից մինչև դեկտեմբերի 14-ը՝ ժամը 00:00-ն երկկողմանի կդադարեցվի երթևեկությունը նաև Խորենացու և Վազգեն Սարգսյան փողոցներում:


Leave a Comment