Համբարձում Մաթևոսյանը հանդիպում է ունեցել Ռուանդայի շրջակա միջավայրի նախարարի հետ

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպում է ունեցել Ռուանդայի Հանրապետության շրջակա միջավայրի նախարար Բերնադեթ Արակվիյեի հետ։

Կողմերը քննարկել են Հայաստանի և Ռուանդայի միջև հարաբերությունների զարգացման հեռանկարները՝ հատկապես շրջակա միջավայրի պահպանության, կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության պահպանության ոլորտներում:

Ընդգծվել է նաև համագործակցության լայն հնարավորությունները բազմակողմ հարթակներում՝ ներառյալ «Աֆրիկայի 2063 օրակարգի» և «Կայուն զարգացման 2030 օրակարգի» շրջանակում:

Հանդիպման ընթացքում նախարարը անդրադարձել է նաև ՄԱԿ Կենսաբազմազանության կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի` COP17-ի կազմակերպմանը:

Խնդրահարույց գլոբալ բնապահպանական հարցերի շուրջ արդյունավետ երկխոսության և բազմաշերտ մասնակցության ապահովման նպատակով՝ Ռուանդային հրավիրել է համաժողովին ներկայացված լինել բարձր մակարդակով և ակտիվորեն մասնակցել օրակարգի ձևավորման աշխատանքներին։

Leave a Comment