«Նոա»–«Լեգիա» խաղի կապակցությամբ ավտոբուսները կաշխատեն մինչև 00:15

«Նոա»–«Լեգիա» խաղի կապակցությամբ ավտոբուսները կաշխատեն մինչև 00:15

11 դեկտեմբերի 2025 – 17:09 AMT

PanARMENIAN.Net – «Նոա» – «Լեգիա» խաղն ՈւԵՖԱ-ի կողմից նշանակվել է Եվրոպական կենտրոնական ժամանակով 18:45, իսկ Երևանի ժամանակով 21:45, հայտնում է «Նոա» ֆուտբոլային ակումբը։

«Այդ իսկ պատճառով «Հանրապետական» մարզադաշտի հարակից երթուղիներով տեղաշարժվող բոլոր ավտոբուսները (№7, 13, 15, 18, 29, 40, 41, 50, 55, 74, 99) կաշխատեն մինչև ժամը 00:15։

Շնորհակալ ենք Երևանի քաղաքապետարանին՝ մեզ ընդառաջելու և ֆուտբոլային խաղը կարևորելու համար»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Ակումբից հայտնում են, որ այսօր «Հանրապետական» մարզադաշտի մուտքը կգործի միայն Վարդանանց փողոցի կողմից։

Leave a Comment