
Հետաքրքիր է՝ իսկ Հասոն Նիկոլի՝ ոչ վաղ անցյալում արած գրավոր հայտարարությունները չի՞ կարդացել. դրանցում նրա շեֆը հստակորեն խոստովանել է, որ պատերազմը չկանխեց, որպեսզի մեր վզին գցված ռուսական «թոկը» պոկի-թափի: Այսինքն՝ տասնյակ հազարավոր երիտաարդներ մեռան, ֆիզիկապես ու հոգեպես խեղվեցին, որպեսզի Հայաստանը դուրս գա ռուսական ազդեցության «ճնշող ճիրաններից»: Հիմա Հասոն եկել ու կապիկություն է անում, որ ի՞նչ, ո՞ւմ է հիմարի տեղ դրել:
Չէ, իհարկե, այնպես չէ, որ Նազարյան Լենայի ասածները որևէ մեկը մոռացել է՝ դավաճան կոչվել-չկոչվելու հետ կապված, սակայն իրականում պատերազմը նախևառաջ խոշոր աշխարհաքաղաքական պրոյեկտի հետևանք էր, որի տակ Հայաստանը մտավ շատ կոնկրետ նպատակով. իշխանությունը պահպանելուն զուգահեռ Նիկոլը պետք է երկիրը դեպի Թուրքիա տաներ, ինչն էլ հիմա անում է:
Այնպես որ՝ թող Հասոն իզուր իր երևակայությանը զոռ չտա. Նիկոլը կռուտիտի տեղ հասոներին չի թողել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: