Եվրոպայի փոխչեմպիոն, 60 կգ քաշային Արթուր Բազեյանը մարզական կարիերայում առաջին մեդալն է նվաճել աշխարհի առաջնություններում:
Դուբայում անցկացվող բռնցքամարտի աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Բազեյանը պարտվել է Ուզբեկստանի ներկայացուցիչ Աբդումալիկ Խալոկովին և նվաճել բրոնզե մեդալ:
Բազեյանը պայքարը սկսել էր 1/16 եզրափակչից, որտեղ 5:0 հաշվով առավելության էր հասել Մալիի ներկայացուցիչ Կարիմ Աբդուլ Բաթլիի նկատմամբ։ 1/8 եզրափակչում Բազեյանը 5:0 հաշվով պարտության էր մատնել Գանան ներկայացնող Եբենզեր Անկրային: Քառորդ եզրափակչում Եվրոպայի փոխչեմպիոնը մենամարտել էր լատվիացի Մատվեյ Պրոկուդինսի հետ և դարձյալ հաղթել 5:0 հաշվով:
Արթուր Բազեյանը պարգևատրվել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալով և 75.000 ԱՄՆ դոլարով:
Նրան պարրգևը հանձնել է ՀԲՖ նախագահ Հովհաննես Հովսեփյանը: