«Ցանկանում եմ ողջունել Ադրբեջանի Հանրապետության նախագահի որոշումը». Նիկոլ Փաշինյան

«Ցանկանում եմ ողջունել Ադրբեջանի Հանրապետության նախագահի որոշումը». Նիկոլ Փաշինյան

Տարածաշրջանում տեղի ունեցող դրական փոփոխությունները նոր հնարավորություններ են բացում տնտեսական համագործակցության խորացման համար, դեկտեմբերի 11-ին Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այս կապակցությամբ, ցանկանում եմ ողջունել Ադրբեջանի Հանրապետության նախագահի որոշումը՝ ապաշրջափակել Ադրբեջանի տարածքով Հայաստան ուղարկվող բեռների տարանցումը։ Սա մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման շրջանակներում զգալի ձեռքբերումներից մեկն է», – նշել է Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանի ելույթը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում

Leave a Comment