Բարձրագույն դատական խորհրդի անդամն ու Սնանկության դատարանի նախագահը մասնակցել են միջազգային գագաթնաժողովի

Բարձրագույն դատական խորհրդի անդամ Կարեն Թումանյանն ու Սնանկության դատարանի նախագահ Գագիկ Հովհաննիսյանը մասնակցել են Հոնգ Կոնգում կայացած ՄԱԿ-ի Միջազգային առևտրային իրավունքի հանձնաժողովի (UNCITRAL) 6-րդ Ասիա-Խաղաղօվկիանոսյան դատական գագաթնաժողովին։ Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է ՆԳՆ-ից։

Այն կարևոր հարթակ է տարածաշրջանի առաջատար իրավաբանների, բարձրագույն դատական ատյանների ներկայացուցիչների և միջազգային մասնագիտական կառույցների միջև երկխոսության համար։

Միջոցառման նպատակն էր ձևավորել դատական համագործակցության նոր որակ, որտեղ իրավունքը դիտարկվում է ոչ միայն որպես ազգային համակարգերի կանոնների համախումբ, այլ որպես գլոբալ փոխգործակցության լեզու։
Քննարկումները ներառել են էլեկտրոնային փաստաթղթերի և թվային վճարային համակարգերի իրավական ճանաչման հարցեր։

Մասնակիցները դիտարկել են նաև էլեկտրոնային ստորագրությունների և հաղորդակցության փոխադարձ ճանաչման հարցեր։ Գագաթնաժողովը նաև հարթակ է եղել տարբեր երկրների դատավորների փորձի փոխանակման համար։
Գագաթնաժողովին մասնակցել են 50-ից ավելի դատավորներ 25-ից ավելի երկրներից։

Leave a Comment