Գործադիրն ընդունել է «Զբոսաշրջային գյուղեր հայտարարելու մասին» որոշում՝ զբոսաշրջային ուղղությունների համակարգված և համաչափ տարածքային զարգացմամբ պայմանավորված:
Որոշման ընդունման նպատակն է խրախուսել գյուղական բնակավայրերին՝ հասնելու միջազգային լավագույն փորձին համապատասխան զբոսաշրջային գյուղի կարգավիճակին, ապահովել զբոսաշրջային ուղղությունների կենտրոնացված, համակարգային կառավարում, զբոսաշրջային ներուժ ունեցող գյուղերը համապատասխանեցնել միջազգային չափանիշներին, կարևորել և պաշտպանել տվյալ բնակավայրի միջավայրի լանդշաֆտները, կենսաբազմազանությունը, նյութական և ոչ նյութական մշակութային բազմազանությունը և տեղական արժեքները, իրականացնել զբոսաշրջության զարգացմանն