Փաշինյանին Մոսկվայում դիմավորել են բողոքի ակցիայով – Live News

Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան դիմաց Նիկոլ Փաշինյանի այցին ընդառաջ տեղի է ունեցել բողոքի ակցիա։ Շենքի մոտ հավաքվել է մոտ 300 մարդ, այդ թվում հոգևորականներ և հասարակական գործիչներ։

Ակցիայի մասնակիցները եկեղեցականների, գործարար, բարերար Սամվել Կարապետյանի ձերբակալությունները որակել են հակասահմանադրական։

Ակցիայի մասնակիցներն իրենց ձեռքում պահել էին Միքայել, Բագրատ, Մկրտիչ Սրբազանների լուսանկարները, «Ձեռքերդ հեռու մեր հավատից, մեր Սուրբ առաքելական եկեղեցուց», «Մենք Էջմիածնի կողքին ենք» գրություններով պաստառներ։

Leave a Comment