«Ի դեպ»․ Փաշինյանը կպավ հերթական վտանգավոր թեմային

11 Դեկտեմբերի, 2025

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը հրապարակային առաջարկ է արել Ադրբեջանին։ Մեկ նժարի վրա դնելով՝ այսպես կոչված 300 հազար ադրբեջանցիների Հայաստատան վերադարձի հարցը արցախցիների Արցախ վերադարձի հետ, Փաշինյանն ասում է՝

«Եկեք նստենք, ճանապարհային քարտեզ մշակենք, թե ոնց ենք այս թեման հանում»։

Մեկ ամիս առաջ այս թեմային էր անդրադարձել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Ըստ նախագահի՝ այս հարցերը ընդհարապես իրար հետ կապ չունեցող հարցեր են։

«Արցախի հարցը լրիվ այլ թեմա է, որովհետև Արցախը, այսպես ասենք, ուներ և՛ Սովետի ժամանակ կարգավիճակ, և՛ Արցախի ինքնորոշումը եղել է ամբողջությամբ միջազգային ընդունված սկզբուննքների շրջանակներում։ Դրանք լրիվ այլ թեմաներ են, որոնց համեմատությունն ուղղակի կոռեկտ չէ»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Leave a Comment