Aurora News | Պատրաստվում ենք մասշտաբային պատերազմի․ Ռուսաստանի հաջորդ թիրախը մենք ենք․ Ռյուտե

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն նշել է, որ դաշինքը պետք է պատրաստ լինի այնպիսի մասշտաբային պատերազմի, որի միջով անցել են նրանց պապերն ու նախապապերը։

«Մենք Ռուսաստանի հաջորդ թիրախն ենք։ Ժամանակը մեր օգտին չէ։ Պուտինը զբաղված է կայսրություն կառուցելով։ Նա իր բոլոր ուժերը նետում է Ուկրաինա», – նշել է Ռյուտեն։

Նա հավելել է, որ Չինաստանը Ռուսաստանի համար կենսական օղակ է, և առանց Չինաստանի աջակցության Ռուսաստանը չէր կարողանա շարունակել ռազմական գործողությունները։

Leave a Comment