Պուտինը և Էրդողանը կհանդիպեն Աշխաբադում

11 Դեկտեմբերի, 2025

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեկտեմբերի 12-ին հանդիպում կանցկացնեն Աշխաբադում, որտեղ երկու առաջնորդները կմասնակցեն Թուրքմենստանի ​​չեզոքության ճանաչման 30-ամյակին նվիրված միջոցառումներին։

Ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցները, այս մասին լրագրողներին հայտնել է Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Այո, նախատեսված է», — նշել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Պուտինը ծրագրում է հանդիպում ունենալ Էրդողանի հետ:

Leave a Comment