Ընտանեկան երջանկություն. Պավել և Զեփյուռ Պրիլուչնիները որդու հետ՝ «Hello!»-ի էջերում

11 Դեկտեմբերի 2025, 16:15

Պավել և Զեփյուռ (Բրուտյանը) Պրիլուչնիներն առաջին անգամ ընտանեկան ֆոտոսեսիայում ներկայացել են որդու ՝ Միքայելի հետ։ Այդ կադրերը զարդարել են «Hello!» ամսագրի դեկտեմբերի համարը՝ դառնալով ընտանիքի ջերմության և միասնության խորհրդանիշը։ Նկարահանման մթնոլորտը լի էր քնքշությամբ ու ներդաշնակությամբ, իսկ ծնողների ու փոքրիկի ժպիտներն այն դարձրել են իսկական տոն:

«HELLO!» ամսագիրը տեսանյութ է հրապարակել, որում կարելի է տեսնել Պավելի, Զեփյուռի և փոքրիկ Միքայելի շփման ամենաանկեղծ պահերը։

Leave a Comment