«Այդքան մի նեղվեք, բայց հաստատ իմացեք, որ ձեր նկարները Վեհարանում երբեք տեղ չեն գտնելու». Ալիկ Ալեքսանյան

«Մեր ձևով» շարժման համակարգող խորհրդի անդամ Ալեքսան Ալեքսանյանի ֆեյսբուքյան գրառումը

Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը, պարզվում է, նեղացել է, որ Վեհարանի պատին փակցված է բարերար Սամվել Կարապետյանի լուսանկարը, ինչին անդրադարձել է «Մեր ձևով» շարժման համակարգող խորհրդի անդամ Ալիկ Ալեքսանյանը։

«Տարոն Չախոյան, շա՞տ ես նեղացել, որ Սամվել Կարապետյանի նկարը փակցված է Վեհարանում։ Շա՞տ ես նեղացել, որ ձեր փոքրիկ խմբակի որևէ անդամի նկար այնտեղ երբեք տեղ չի գտնելու։ Վեհարանը ադմինիստրատիվ շենք է, և այնտեղ երբեք եկեղեցական արարողություններ չեն լինում։

Վեհարանը Վեհափառի աշխատավայրն է, և եկեղեցում ընդունված ավանդույթի համաձայն՝ ՀԱՍԵ բարերաների նկարները տեղ են գտնում Վեհարանի պատերին։ Այդքան մի նեղվեք, բայց հաստատ իմացեք, որ ձեր նկարները Վեհարանում երբեք տեղ չեն գտնելու», – ասել է Ալիկ Ալեքսանյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment