11 դեկտեմբերի 2025 – 11:20 AMT
PanARMENIAN.Net – Խառը մենամարտերի թեթև քաշային կարգում UFC-ի լավագույն հավակնորդ Արման Ծառուկյանը հայտարարել է, որ Երևանում կայանալիք Hype Fighting-ի առաջին մրցաշարի շրջանակում մրցելու է UFC-ի միջին քաշային կարգի դասակարգման 14-րդ հորիզոնականը զբաղեցնող Շարա Բուլետի հետ, հայտնում է Panorama.am-ը։
Ավելի վաղ Արման Ծառուկյանը խոստացել էր, որ մենամարտի մրցակիցը լինելու է «շոկային» անուն։
Hype Fighting լիգայի դեբյուտային միջոցառումը նախատեսվել է դեկտեմբերի 30-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
Ծառուկյան-Բուլետի մենամարտը լինելու է երեկոյի գլխավոր ու սպասված իրադարձությունը։