Փաշինյանն Ադրբեջանին առաջարկում է «փակել Ղարաբաղի հայերի և Արևմտյան ադրբեջանցիների մասին թեմաները»

Հայաստանը որևէ նախապայման չունի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու համար, սակայն նույնը պարզ չէ Ադրբեջանի պարագայում։ Գերմանիայում հայ լրագրողների հետ հանդիպմանն ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Անդրադառնալով Հայաստանի Սահմանադրության շուրջ Բաքվի կողմից բարձրացվող «‎մտահոգություններին», վարչապետը նշել է, որ խնդիրը լուծելու ամենակարճ ճանապարհը՝ խաղաղության համաձայնագրի կնքումն է, որովհետև դրա վավերացումից հետո Հայաստանը, անկախ ցանկությունից, չի կարող տարածքային պահանջներ ունենալ Ադրբեջանից: «‎Ես պարզ հարց եմ տալիս՝ Ադրբեջանն ուզում է, որ մեր Սահմանադրության մեջ տարածքային պահանջներ լինեն, թե իրոք անկեղծորեն մտածում է։ Եթե անկեղծորեն մտածում է, որ պրոբլեմ կա էդտեղ, այդ պրոբլեմը լուծելու ամենակարճ ձևը խաղաղության համաձայնագիրը ստորագրելն է։ Որովհետև, երբ խաղաղության համաձայնագիրը […]

Leave a Comment