Ըստ պատգամավորների՝ Արցախի ներկայացուցչությունում խուզարկություն է. ՔԿ-ն չի մեկնաբանում

Քննչական կոմիտեն խուզարկությունն է իրականացնում Արցախի ներկայացուցչությունում: Այս մասին հայտնում են «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը և Արցախի խորհրդարանի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

«Արցախի ներկայացուցչությունում, արցախցիների վերադարձին վերաբերվող խորհրդարանական լսումներից մեկ օր անց` այսօր, Քննչական կոմիտեն ներկայացուցչությունում խուզարկություններ է իրականացնում», – նշել է Աբրահամյանը:

Քննչական կոմիտեն այս տեղեկությունը դեռ չի մեկնաբանում:

Նախօրեին Արցախի ներկայացուցչությունում խորհրդարանական լսումներ էին, որի ընթացքում արցախցի գործիչները հայտարարեցին, թե Լեռնային Ղարաբաղ հավաքական վերադարձի իրենց իրավունքից հրաժարվել չեն պատրաստվում:

Leave a Comment