Burning Man-ի և էթնիկ հայկական կերպարների համատեղում. Իվետա Մուկուչյանը նոր տեսահոլովակ է նկարահանում

Մինչև տարեվերջ պատրաստ կլինի երգչուհի Իվետա Մուկուչյանի նոր տեսահոլովակը: Այս մասին երգչուհի տեղեկացրել է իր ինստագրամյան էջի միջոցով՝ հրապարակելով բեքսթեյջ կադրեր նկարահանման հրապարակից:

«Ես սիրում եմ իմ աշխատանքը որպես արտիստ: Գույների պայթյունը ճանապարհին է:

Այս անգամ ես համատեղեցի Burning Man-ի հանդեպ իմ սերը և վերստեղծեցի ժամանակակից էթնիկ հայկական կերպարներ:

Վայելեք բեմից դուրս պահերը թողարկումից առաջ»,- լուսանկարներին կից գրել է Իվետան:



Leave a Comment