Զելենսկին սպասում է նախագահական ընտրությունների վերաբերյալ Ռադայի առաջարկներին


Քաղաքականություն


Նախագահ Զելենսկին Գերագույն ռադայի ներկայացուցիչների հետ քննարկել է պատերազմից տուժած Ուկրաինայում նախագահական ընտրություններ անցկացնելու հնարավորությունը և սպասում է պատգամավորների առաջարկներին։

«Այսօր խոսեցի Ուկրաինայի Գերագույն Ռադայի ներկայացուցիչների հետ։ Մենք առարկայական քննարկում ունեցանք։ Ես թույլ չեմ տա Ուկրաինայի դեմ ուղղված որևէ շահարկում, եթե գործընկերները, այդ թվում՝ Վաշինգտոնում գտնվող մեր առանցքային գործընկերը, այդքան շատ ու կոնկրետ խոսում են Ուկրաինայում ընտրությունների և ռազմական դրության իրավական ռեժիմի պայմաններում ընտրությունների մասին, ապա մենք պետք է յուրաքանչյուր հարցի և յուրաքանչյուր կասկածի ուկրաինական օրինական պատասխանը տանք։ Դա հեշտ չէ, բայց այս հարցի շուրջ ճնշումը մեզ հաստատ պետք չէ։ Ակնկալում եմ, որ Ուկրաինայի ժողովրդական պատգամավորները կառաջարկեն իրենց տեսլականը», — ասել է Ուկրաինայի նախագահը երեկոյան ուղերձում։


Նա նշելէ, որ անվտանգության մարտահրավերները կախված են արևմտյան գործընկերներից, մինչդեռ քաղաքական և իրավական մարտահրավերները «պետք է պատասխան ստանան Ուկրաինայից և դա տեղի կունենա»։




Leave a Comment