Ձմեռային զորակոչի շրջանակում համալրում են ԶՈՒ մարզական վաշտը – Նորություններ 11.12.2025

Պաշտպանության նախարարությունը հրապարակել է 2025 թվականի ձմեռային զորակոչի շրջանակում ՀՀ ԶՈՒ մարզական վաշտի համալրման ենթակա հաստիքների թիվը և համալրման կարգը։ 

«2025 թվականի ձմեռային զորակոչի շրջանակում ՀՀ ԶՈՒ մարզական վաշտը համալրելու ցանկություն հայտնած և սահմանված չափորոշիչներին համապատասխանող անձանց դիմումներն ընդունվում են Երևան քաղաքի ու ՀՀ մարզերի զինվորական կոմիսարիատներում և bkma.mil.am կայքում մինչև 2026 թվականի հունվարի 5-ը:

Դիմումների քննարկումը տեղի կունենա 2026 թվականի հունվարի 12-ին՝ ՀՀ ԶՈՒ մարզական վաշտի համալրման ընտրական հանձնաժողովի նիստում:

2025 թվականի ձմեռային զորակոչի շրջանակում ՀՀ ԶՈՒ մարզական վաշտի՝ ըստ մարզաձևերի համալրման ենթակա հաստիքների թիվը.

▪️ըմբշամարտ, բռնցքամարտ, ծանրամարտ՝ 10 հաստիք,

▪️օլիմպիական ոչ մենապայքարային մարզաձևեր՝ 2 հաստիք,

▪️խաղային ձևեր՝ 10 հաստիք»։

 

Leave a Comment