Ճանապարհային երթևեկության կարգավորման և խցանումների հաղթահարման նպատակով վարչապետի որոշմամբ կստեղծվի միջգերատեսչական աշխատանքային խումբ: Որոշումը հրապարակվել է e-gov.am-ում։ Որոշման համաձայն՝ կհաստատվի միջգերատեսչական աշխատանքային խմբի կազմը։ 15-օրյա պարբերականությամբ վարչապետին կզեկուցվի կատարած աշխատանքների արդյունքների մասին։ Մեկամսյա պարբերականությամբ կիրականացվի լայնածավալ հանրային իրազեկում և լուսաբանում: Միջգերատեսչական աշխատանքային խումբը, անհրաժեշտության դեպքում, կարող է ստեղծել մասնագիտական աշխատանքային խմբեր: *** Հոկտեմբերի 16-ին կայացած կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել էր ստեղծել ճգնաժամային խումբ՝ Երևանում տրանսպորտային խցանումներն ու անկառավարելի երթևեկությունը կարգավորելու համար։ Հոկտեմբերի 15-ին, նա ականատես էր եղել մայրաքաղաքի «սարսափելի քաոսին»՝ հեծանիվով Կառավարության շենքից Բաղրամյան 26 ուղևորվելիս։ Փաշինյանը նշել էր, որ մեքենաների կտրուկ ավելացումը հանգեցրել է ոչ թե […]