Ես մոտեցա նրան և ասացի՝ դու պարզապես հրաշալի ես. Գվարդիոլան՝ Ռեալի ֆուտբոլիստի մասին

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի 6-րդ տուրի Մադրիդի «Ռեալի» դեմ կայացած խաղից հետո (1-2) գովեստի խոսքեր է ասել «սերուցքայինների» հարձակվող Ռոդրիգոյի հասցեին։

​«Խաղից հետո ես մոտեցա Ռոդրիգոյին և ասացի. «Դու պարզապես հրաշալի ես»։ Նա իսկապես անհավանական խաղացող է»,- լրագրողների հետ հետխաղյա զրույցում ասաց Գվարդիոլան։

​Բրազիլացին բացեց հանդիպման հաշիվը 28-րդ րոպեին, սակայն դա բավարար չեղավ։ «Քաղաքայինները» մինչև ընդմիջում երկու գոլ խփեցին և հետագայում պահեցին հաղթական հաշիվը։

Մինչև «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղը, Ռոդրիգոն չէր կարողացել «Ռեալի» կազմում գոլ խփել 32 անընդմեջ հանդիպումներում։ 24-ամյա հարձակվողն իր կարիերայի ընթացքում արդեն 5 գոլ է խփել մանչեսթերյան ակումբին՝ ավելի շատ, քան ցանկացած այլ մրցակցի։

Leave a Comment