Քիմ Քարդաշյանի հարսանեկան կերպարը զարմացրել է երկրպագուներին: 45-ամյա հեռուստաաստղն իր ինստագրամյան էջում հարսանեկան լուսանկարներ է հրապարակել և կից գրել.
«Ի՞նչ եք կարծում, ինչ կլինի Չեյսի և Ալուրայի հետ 2-րդ եթերաշրջանում…»:
Լուսանկարներն արվել են «All’s Fair» ամերիկյան հեռուստասերիալի նկարահանման ժամանակ: Քիմը հանդես է գալիս Ալուրայի կերպարում: Նրա խաղընկերն է դերասան Մեթյու Նոսկան:
Լուսանկարներում նրանք հարսանեկան հագուստով կագնած են Մալիբուի լողափում: Հայտնում է Fast News-ը:


