
Աստղիկ Սարգսյան
Հանրային ռադիո
Համբուրգում լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալը նպատակ չէ, սակայն Եվրոպական միության անդամ դառնալը Հայաստանի ռազմավարական նպատակն է։ Նրա խոսքով՝ ներկայում այդ ուղղություններով որոշում կայացնելու անհրաժեշտություն չկա։
Վարչապետը նաև հայտնել է, որ Համբուրգից կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի նիստին։