«Բարսելոնայի» 18-ամյա հարձակվող Լամին Յամալը տևական ժամանակ աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստն էր։ Նա դեռևս պահպանում է դիրքը, սակայն նրա առաջատարությունն այլևս միանձնյա չէ։
Transfermarkt պորտալի տվյալներով՝ այժմ 200 միլիոն եվրո արժեք ունեն ոչ միայն Յամալը, այլև Էրլինգ Հալանդը։ «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվողի տրանսֆերային արժեքը աճել է 20 միլիոն եվրոյով։
Աշխարհի ամենաթանկ խաղացողների վարկանիշում երրորդ տեղը կիսում են Մադրիդի «Ռեալի» աստղեր Ջուդ Բելինգհեմը և Կիլիան Մբապեն։ Նրանց տրանսֆերային արժեքը կազմում է 180 միլիոն եվրո։
Ամենաթանկարժեք ֆուտբոլիստների հնգյակը եզրափակում է «Ռեալի» մեկ այլ խաղացող՝ Վինիսիուս Ժունիորը, որի տրանսֆերային արժեքը գնահատվում է 150 միլիոն եվրո։