Հայաստան–Գերմանիա փոխգործակցության խորացումը կարևոր նշանակություն ունի մեր երկրի տնտեսության մրցունակության բարձրացման և նոր ծրագրերի իրականացման համար. Փաշինյանը` Համբուրգի քաղաքապետին

Պաշտոնական այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Համբուրգի քաղաքապետ Պետեր Չենչերի հետ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան–Գերմանիա հարաբերությունների զարգացմանը նպաստող ապակենտրոնացված համագործակցությունը, այդ թվում՝ տնտեսական, ներդրումային, կրթական ու տեխնոլոգիական ոլորտներում կապերի ընդլայնմանը վերաբերող հարցեր։

Վարչապետ Փաշինյանը շեշտել է, որ Հայաստան–Գերմանիա փոխգործակցության խորացումը կարևոր նշանակություն ունի մեր երկրի տնտեսության մրցունակության բարձրացման և նոր ծրագրերի իրականացման համար։

Քաղաքապետ Չենչերը ներկայացրել է Համբուրգ քաղաքի զարգացման առաջնահերթությունները, ընդգծել երկու կողմերի միջև կապերի ակտիվացման և փոխգործակցության հնարավորությունները։

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև Համբուրգի գործարար համայնքի հետ նախատեսվող ծրագրերին ու հեռանկարային նախագծերին։

 

ՀՀ վարչապետի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment