Ապօրինի գույքի գործով Կճոյանի դեմ վարույթը մերժվել է. Սրբուհի Գալյան

Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ապօրինի գույքի մասով վարույթ ունեցել ենք, ժամանակին հայցադիմումը հասել էր դատարան, սակայն, եթե չեմ սխալվում, դատարանում մերժվել էր. այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց  Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

Արդարադատության նախարարը նշեց, որ  չի հիշում, թե ինչ պատճառաբանությամբ է մերժվել, սակայն  Գալյանը նշեց, որ  նրանք այն չենք բողոքարկել։

Դիտարկմանը՝ կո՞ղմ է, որ նման մարդկանցով են փորձում եկեղեցին «մաքրել», Գալյանն արձագանքեց՝ համակարծիք չէ նման դատողությունների հետ. «Եկեղեցին կարող է միայն մաքրվել քաղաքացիների ցանկությամբ և նրանց միջոցով։ Ես իրացնում եմ իմ անձնական ցանկությունը։ Բոլոր այն քաղաքացիները, ովքեր գալիս են պատարագին, իրացնում են իրենց ցանկությունը։ Քանի դեռ այնտեղ տեսնում ենք բազմաթիվ քաղաքացիների, կարող ենք ասել, որ այդ ցանկությունը կա»։

Leave a Comment