Ադրբեջանում օտարերկրյա հատուկ ծառայությունների հանձնարարությամբ ծանր հանցագործություններ կատարելու մեջ կասկածվողներ են կալանավորվել

Քաղաքականություն

10.12.2025 | 19:23

Ադրբեջանի քաղաքացիներ են ձերբակալվել՝ օտարերկրյա հատուկ ծառայությունների հանձնարարությամբ ծանր հանցագործություններ կատարելու կասկածանքով։ Ադրբեջանի Պետական ​​անվտանգության ծառայության մամուլի ծառայությունից հայտնել են, որ անօրինական զինված խմբավորումների ստեղծման, ինչպես նաև այդ անձանց օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից հետախուզության, դիվերսիայի, ահաբեկչական և դիվերսիոն նպատակներով օգտագործելու վերաբերյալ ստացված տեղեկատվության հիման վրա իրականացվել են համապարփակ քննչական միջոցառումներ։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և բացահայտվել են իրենց «հանցավոր աշխարհի» անդամ համարող Ադրբեջանի քաղաքացիներ, որոնք ներգրավված են եղել երկրի սահմաններից դուրս անօրինական զինված խմբավորման գործունեության կազմակերպման, ինչպես նաև օտարերկրյա պաշտոնյաների հսկողության և այլ հանցավոր գործունեության մեջ։

Հանցագործությունների մեջ կասկածվող Ամիդ Մամեդովի (ծնված 1995թ.) գտնվելու վայրը արտասահմանում պարզելուց հետո նրան ձերբակալել է քննչական գործողությունների ընթացքում, տեղափոխել Ադրբեջան և կալանավորվել։

Ձերբակալել և մեղադրանք են առաջադրել նաև այդ հանցագործությունների մեջ կասկածվող Նուրլան Սաֆարովին (ծնված 1997թ.) և Էդիկ Իսրաֆիլովին (ծնված 1983թ.)։

Բոլորը մեղադրվում են Ադրբեջանի քրեական օրենսգրքի 12.1 և 279.1 հոդվածներով (մասնակցություն երկրի սահմաններից դուրս զինված խմբավորումների գործունեությանը, որոնք նախատեսված չեն Ադրբեջանի օրենսդրությամբ), դատարանի որոշմամբ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a Comment