Աշխատանքային այցով Վրաստանում գտնվող ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակությունը դեկտեմբերի 9-ին հանդիպել է Վրաստանի Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ:
Կողմերը կարեւորել են խորհրդարանական դիվանագիտության դերը Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերության զարգացման համատեքստում, անդրադարձել աշխարհաքաղաքական զարգացումներին, տարածաշրջանում խաղաղության հաստատման, հաղորդակցությունների ապաշրջափակման, տնտեսական զարգացման հարցերին:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանում եւ Վրաստանում իրականացվող կրթական, սոցիալական բարեփոխումների, ենթակառուցվածքների զարգացման վերաբերյալ:
Նույն օրը ՀՀ ԱԺ պատվիրակությունը հանդիպել է նաեւ Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորաշվիլիի հետ:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՔԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: