«Կոռուպցիայի դեմ պայքարում տեղի ունեցող բացահայտումները միշտ չէ, որ նշանակում են կոռուպցիայի աճ». Սրբուհի Գալյան

Կոռուպցիայի դեմ պայքարում տեղի ունեցող բացահայտումները միշտ չէ, որ նշանակում են կոռուպցիայի աճ, այլ կարող են վկայել այն մասին, որ համակարգն ավելի արդյունավետ է դարձել՝ նման դեպքերը բացահայտելու համար։

Հակակոռուպցիոն ոլորտում 2025 թվականին իրականացված աշխատանքների և առաջիկա անելիքների վերաբերյալ համաժողովի ժամանակ այս մասին ասաց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։ 

«Մենք որքան շատ ենք խոսում կոռուպցիայի մասին, որքան շատ ենք հրապարակում ձերբակալությունների և կաշառքի մեղադրանքների մասին տեղեկություններ, այնքան տպավորություն է ստեղծվում, թե  կոռուպցիան աճում է։ Բայց դա միանշանակ չէ, քանի որ նման հրապարակումներն ու բացահայտումները կարող են նշանակել, որ ունենք մեխանիզմներ, որոնք կարողանում են հայտնաբերել այդ հանցավոր երևույթները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Գալյանը։

Նախարարն ընդգծեց, որ կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարը պահանջում է երկարատև աշխատանք։ 

«Ես՝ որպես քաղաքականություն մշակող և պետական համակարգի գործընթացներին մոտ կանգնած մարդ, տեսնում եմ որոշակի առաջընթաց։ Իհարկե, այդ առաջընթացը խոշոր քայլերով չի լինում, և յուրաքանչյուր առաջընթաց պահանջում է ժամանակ»,- ասաց Գալյանը։ 

Գալյանի խոսքով՝ ամենակարևորն այն քաղաքական կամքն ու հանձնառությունն է, որը դրսևորվում է պետության կողմից։ 

Leave a Comment